«Դերբի Քաունթիի» անգլիացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Երբ մենք նոր էինք սկսել խաղալ իրար հետ, Ռոնալդուն այդքան կենտրոնացած չէր գոլերի վրա: Բայց ակնհայտ էր՝ այն ամենն ինչ նա ցանկանում է, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալն է: Նա մշտապես մարզվում էր, և դա իր արդյունքն էր բերում: Կրիշտիանուն անհավանական ռմբարկու դարձավ: Հնարավոր է՝ նա և Մեսսին պատմության երկու լավագույն ֆուտբոլիսներն են:
Բայց, չնայած Ռոնալդուի հետ ընկեորւթյանը, ես կընտրեի Մեսսիին: Հենց այն նույն պատճառով, թե ինչու եմ ես սիրում դիտել Չավիի ու Սքոուլզի խաղը. նրա խաղում կա այն. ինչը չկա մյուսների մոտ: Խոսքն ինքնատիրապետման մասին է: Չեմ կարող հիշել, որ Մեսսին գոլ խփեր ամբողջ ուժով հարվածելուց հետո: Իր գոլերը նա պարզապես գլորում է և դա շատ հեշտ տեսք ունի:
Ռոնալդուն անխիղճ է դաշտում, նա մարդասպան է, բայց Մեսսին կխոշտանգի քեզ, նախքան սպանելը: Մեսսիի դեպքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա ավելի շատ հաճույք է ստանում խաղից»,- Ռունիի խոսքերն է փոխանցում The Times-ը: