5.06.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Հնդկական ֆիլմի սցենար Նանտում․ Իվուարցիները հաղթեցին Ֆրանսիայի հավաքականին

    🎥 Իրաքի հավաքականը սենսացիոն ոչ-ոքի կորզեց Իսպանիայից

    Ինչու Մարեսկան դեռ չի գլխավորել Ման․Սիթին․ հայտնի են նոր մանրամասներ

    Պաշտոնական․ Բորնմութը նոր մարզիչ ունի

    Սլոտը մնո՞ւմ է ԱՊԼ-ում․․․ Արնեն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

    Ռոդրին արձագանքել է Ռիկելմեի խոսքերին

    Պաշտոնական․ Լիվերպուլը նոր գլխավոր մարզիչ ունի

    Այդպիսի խոսքերից հետո պետք է անմիջապես վաճառել նրա տրանսֆերը․ Կապելո

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

      Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

      Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

      Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

      Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

      Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

      Սպերցյանը նշել է՝ ում է երկրպագելու Australian Open-ի եզրափակիչում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

        🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

        Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

        Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

        🎥 Հայ ըմբիշների տպավորիչ ելույթները Մ-17 Եվրոպայի առաջնությունում. 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ և ևս 2 եզրափակիչ

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

          Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Հնդկական ֆիլմի սցենար Նանտում․ Իվուարցիները հաղթեցին Ֆրանսիայի հավաքականին

            🎥 Իրաքի հավաքականը սենսացիոն ոչ-ոքի կորզեց Իսպանիայից

            Ինչու Մարեսկան դեռ չի գլխավորել Ման․Սիթին․ հայտնի են նոր մանրամասներ

            Պաշտոնական․ Բորնմութը նոր մարզիչ ունի

            Սլոտը մնո՞ւմ է ԱՊԼ-ում․․․ Արնեն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

            Ռոդրին արձագանքել է Ռիկելմեի խոսքերին

            Պաշտոնական․ Լիվերպուլը նոր գլխավոր մարզիչ ունի

            Այդպիսի խոսքերից հետո պետք է անմիջապես վաճառել նրա տրանսֆերը․ Կապելո

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

              Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

              Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

              Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

              Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

              Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

              Սպերցյանը նշել է՝ ում է երկրպագելու Australian Open-ի եզրափակիչում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

                🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

                Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

                Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

                🎥 Հայ ըմբիշների տպավորիչ ելույթները Մ-17 Եվրոպայի առաջնությունում. 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ և ևս 2 եզրափակիչ

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

                  Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Գնալով երազանքին ընդառաջ․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  ArmSport-ի դիտակետում, Հայաստան, Միջազգային ֆուտբոլ, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ
                  03.06.20 / 16:22
                  0

                  Կա՞ թիմ, որի խաղին միշտ երազել եք ներկա լինել: Կա՞ խաղ, որը երբեք չեք մոռանա: Եթե ձեզ հարցնեն՝ ո՞րն է երբևէ ձեր դիտած ամենահիշարժան հանդիպումը, ո՞ր խաղը կմատնանշեք… Մարզական լրագրությամբ զբաղվում են մարդիկ, որոնց համար սպորտը տարերք է, որոնք նույնպես երազում են սիրելի թիմի խաղին մի օր մարզադաշտից հետևելու մասին:

                  ArmSport-ը սկսել է նոր շարք՝ մեր գործընկերների հուշերով ձեզ տեղափոխելու մարզադաշտեր, որտեղ նրանք ներկա են եղել իրենց համար ամենահիշարժան խաղերին:

                  Այս անգամ մեզ հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Զագրեբի «Դինամո»-«Մանչեսթեր Սիթի» խաղից իր հիշողություններով է կիսվել Vivaro News-ի լրագրող Արման Աբելյանը։


                  Քիչ անց կտեղափոխվենք 2019 թվական, Զագրեբ

                  Բախտ է վիճակվել ներկա գտնվել Հայաստանի ազգային հավաքականի արտագնա մի քանի հանդիպումների: Մեր ընտրանին, ցավոք, դրանցից միայն մեկում է հաղթել, և դա Հունաստանի հավաքականի հետ Աթենքում կայացած խաղն էր: Մեծ փորձ էին, հատկապես, Սարաևո ու Աթենք ուղևորությունները, քանի որ հնարավորություն եղավ մրցավայր մեկնելու և վերադառնալու հենց ազգային հավաքականի պատվիրակության հետ միասին:

                  Սակայն այս շարքում կցանկանայի պատմել այլ իրադարձության մասին: Կարծում եմ՝ այս պատմությունը կարող է ոգեշնչել շատերին, ովքեր ունեն երազանք, բայց նաև կասկածներ՝ կհաջողվի՞ այն մի օր կյանքի կոչել, թե՞ ոչ: Պնդում եմ, որ առաջին քայլն այդ երազանքը նպատակ դարձնելն է, քանի որ եթե ջանքեր չգործադրես ուզածդ իրականացնելու համար և միայն երազես այդ մասին, ապա երբեք էլ ոչինչ չի ստացվի:

                  Եվ այսպես, մանկուց ունեցել եմ սիրելի շատ ֆուտբոլիստներ և մարզիչներ, բայց ինձ վրա ամենամեծ տպավորությունն ու ազդեցությունը գործել է Պեպ Գվարդիոլան: Ինչո՞ւ հենց նա:

                  Այո՛, Գվարդիոլան հաղթել է ամենուր և ամեն ինչ, սակայն ինձ համար կարևոր է նաև այն, թե նա ինչպես է հասել դրան: Հստակ խաղային փիլիսոփայություն, գաղափարներ, որոնք ինչ-որ առումով հեղափոխեցին ժամանակակից ֆուտբոլը: Այդ մասնագետը լավագույնը սերտեց Յոհան Կրոյֆից և իր այլ նախորդ մարզիչներից ու կատարելագործեց նրանց մոտեցումները: Նաև ապացուցեց, որ իր մարզչական ձեռագիրը կիրառելի է թե՛ Իսպանիայում, թե՛ Գերմանիայում, թե՛ հիմա նաև Անգլիայում:

                  Եկավ մի պահ, որ հասկացա՝ պիտի գնամ իմ երազանքին ընդառաջ ու ճանապարհներ փնտրեմ Գվարդիոլայի հետ հանդիպելու և նրան հարց ուղղելու համար: Անգլիա մեկնելը դժվար կլիներ, փոխարենը կար Չեմպիոնների լիգայի խաղի ներկա գտնվելու տարբերակ: Երբ ուսումնասիրեցի այս խաղարկության խմբային փուլի խաղացանկը, պարզեցի, որ Զագրեբ՝ «Դինամոյի» հետ խաղին մեկնելն ամենաիրական լուծումն է: Արդեն կայացել էր Ուկրաինայում «Շախտյորի» հետ նախատեսված հանդիպումը, իսկ Իտալիայի (պետք է մրցեր «Ատալանտայի» հետ) տարբերակը կրկին խրթին կլիներ, նաև այն առումով, որ դժվար թե ստացվեր հավատարմագրվել այդ մրցավեճին: Իսկ դա ինձ շատ էր անհրաժեշտ: «Դինամո» — «Մանչեսթեր Սիթի» խաղը նախատեսված էր դեկտեմբերի 11-ին:

                  Դեռ ունեի մի քանի ամիս: Շարունակեցի գումար տնտեսել նախատեսածս ուղևորության համար: Եկավ ամենաբարդ պահերից մեկը։ Իսկ եթե «Դինամոն» հրաժարվե՞ր ինձ հավատարմագրել այդ խաղին, չէի պատրաստվում մեկնել ու միայն տրիբունայից հետևել հանդիպմանը՝ չմասնակցելով նաև մամուլի ասուլիսներին: Եվ «Դինամոն» դրա բոլոր հիմքերն ուներ, չէ՞ որ ես, ներկայացնելով հայկական լրատվամիջոց, այդքան էլ կարևոր անձ չէի լինի խորվաթական ու անգլիական թիմերի դիմակայության ժամանակ: Բայց որոշեցի փորձել: Ես նամակում, բնականաբար, չէի գրելու, որ նպատակս զուտ Գվարդիոլային հանդիպելն է, այլապես միանգամից մերժում կստանայի: Այնտեղ նշել էի՝ իրականում այլ նպատակով եմ ուզում գալ: Ի՞նչ արած, պետք էր որոշակի խաբքերի գնալ․․․

                  Առաջին նամակս մնաց անպատասխան, երկրորդը՝ նույնպես: Այդ պահին մտածում էի, որ ոչինչ էլ չի ստացվի, համարյա հանձնվել էի: Շնորհակալ եմ Կարեն Ռաֆայելյանին (գործընկերոջս՝ հեղ․), որն ինձ հորդորեց փորձել վերջին անգամ՝ գրելով նաև երրորդ նամակը: Այս անգամ տեքստը փոքր-ինչ ուրիշ էր, ես շատ բարկացած էի դիմել «Դինամոյի» մամուլի ծառայությանը, խնդրել, որ դրական կամ բացասական պատասխան տան, քանի որ դեռ պետք է նաև մուտքի վիզայի խնդիր լուծեի, ժամանակ չկար:

                  Նույն օրը եկավ պատասխանը, ես տեղեկացա, որ հավատարմագրված եմ Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթիի» հանդիպմանը․․․

                  Ուրախությունս տևեց ընդամենը մի քանի ժամ: Առավոտյան, երբ պետք է զբաղվեի Խորվաթիայի մուտքի վիզա ստանալու հարցերով, տեղեկացա, որ պատասխանի համար հարկավոր է սպասել առնվազն 15 աշխատանքային օր: Իսկ հանդիպմանը մնացել էր մոտ 10 օր: Չէի պատկերացրել, որ Խորվաթիա մեկնելու թույլտվություն ստանալու համար այդքան երկար ժամանակ պետք կգար: Սակայն որոշեցի ռիսկի գնալ:

                  Դիմեցի «Միավորված վիզաների դիմումների կենտրոն», ներկայացրի փաստաթղթերս: Աշխատակցուհին, իմանալով դիմելու նպատակս, զարմացավ, որ նման ռիսկի եմ գնում, քանի որ նաև վճար էի կատարել: Նրա հավանականությունը, որ իմ ուզած ժամկետում կստանայի դրական պատասխան, 0,001% էր:

                  Անցավ 9 աշխատանքային օր, պատասխան չկար: Եթե ուրբաթ՝ աշխատանքային շաբաթվա վերջին օրն էլ պատասխան չգար, կնշանակեր, որ փորձս ձախողվեց: Հինգշաբթի երեկոյան արդեն մտածում էի, որ իզուր ռիսկի դիմեցի և այդքան գումար վճարեցի: Ես, փաստորեն, այս պատմության ընթացքում արդեն երկրորդ անգամ մտովի հանձնվեցի, ու, բարեբախտաբար, այս անգամ էլ ամեն ինչ սպասվածին հակառակ եղավ: Ուրբաթ ցերեկը տատիկս ասաց, որ երազ է տեսել՝ լավ լուր եմ ստանալու: Կես ժամ անց տեղեկացա, որ դրական պատասխան է եկել և կարող եմ մեկնել Խորվաթիա: Այս հատվածը գուցե սերիալային կամ հեքիաթային հնչեց, բայց ամեն ինչ հենց այդպես էլ եղել է:

                  Մնացածն ընթացավ արդեն սահուն կերպով: Մասնակցեցի նախախաղային ասուլիսին, Գվարդիոլային ուղղեցի իր առջև հայտնված մարզչական մարտահրավերի մասին հարց («Մանչեսթեր Սիթին» այդ ժամանակ փոքր ճգնաժամի մեջ էր), թեև իրականում լրիվ այլ հարց էի պատրաստել: Այդ պահին հասկացա, որ տեղին չէր լինի նրա ընդհանուր մարզչական կարիերայի մասին հարց ուղղել, կամ էլ պարզապես համարձակություն չգտա, քանի որ այդ ասուլիսում հարցերը միայն առաջիկա հանդիպման մասին էին: Հաճելի էր ծանոթանալ նաև բրիտանացի մի քանի լրագրողների հետ, որոնց հեռակա էի ճանաչում: Ասուլիսից հետո լուսանկարվեցի Գվարդիոլայի հետ, 1-2 բառ փոխանակեցի ու գիտակցեցի, որ իրականացավ գլխավոր երազանքներիցս մեկը: Խորհրդանշական է, որ այդ օրը՝ դեկտեմբերի 10-ը, ֆուտբոլի միջազգային օրն էր․․․

                  «Սիթին» այդ խաղում վստահ հաղթանակ տոնեց 4-1 հաշվով, բայց սա այն դեպքն էր, երբ բուն հանդիպումն այդքան էլ կարևոր չէր: Ինձ համար ամենաառաջնայինը տեղի էր ունեցել խաղից առաջ: Հետխաղյա ասուլիսում, ցավոք, չհասցրի ևս մեկ հարց ուղղել: «Մանչեսթեր Սիթիի» մամուլի քարտուղարը մոտեցավ և ներողություն խնդրեց՝ նշելով, որ ուշանում են թռիչքից ու պարտավոր էր ժամանակից շուտ ավարտել ասուլիսը:

                  Ահա և այսքանը: Այս ամենն ինձ սովորեցրեց, որ և ո՛չ մի իրավիճակում չպետք է ժամանակից շուտ հետ կանգնել նպատակից: Սակայն վերջնական արդյունքը նույնքան քաղցր չէր լինի, եթե ճանապարհին դժվարություններ չլինեին:

                  Շարքի համակարգող՝ Ստելլա Բաբլոյան

                  Շարքի նախորդ նյութերը՝

                  Լինում են խաղեր, երբ ոչնչով չես տարբերվում երկրպագուից․ մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  Լեհ կոլեգաներս ներողություն էին խնդրում Լևանդովսկու գոլի համար․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  Ամենահիշարժան խաղը, որին ներկա եմ եղել․ Պատմում են լրագրողները


                  Թեգեր: #մանչեսթեր-սիթի#պեպ-գվարդիոլաարման-աբելյանդինամո-զագրեբ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Գլխավոր նպատակը՝ Ռեալ․ Գվարդիոլայի հեռանալուց հետո Ման Սիթիի պաշտպանը որոշում է կայացրել

                  28.05.26

                  Գվարդիոլան ընկերներին հայտնել է, թե որ թիմն է ցանկանում գլխավորել ապագայում

                  27.05.26

                  Գվարդիոլան դիմել է Մանչեսթեր Սիթիի ապագա մարզչին

                  25.05.26

                  Գվարդիոլան հուզիչ խնդրանքով դիմել է Մանչեսթեր Սիթիի երկրպագուներին

                  25.05.26

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Հնդկական ֆիլմի սցենար Նանտում․ Իվուարցիները հաղթեցին Ֆրանսիայի հավաքականին

                  01:11 / 05.06.26

                  🎥 Իրաքի հավաքականը սենսացիոն ոչ-ոքի կորզեց Իսպանիայից

                  00:57 / 05.06.26

                  Ինչու Մարեսկան դեռ չի գլխավորել Ման․Սիթին․ հայտնի են նոր մանրամասներ

                  00:30 / 05.06.26

                  Պաշտոնական․ Բորնմութը նոր մարզիչ ունի

                  23:48 / 04.06.26

                  Սլոտը մնո՞ւմ է ԱՊԼ-ում․․․ Արնեն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

                  23:41 / 04.06.26

                  Ռոդրին արձագանքել է Ռիկելմեի խոսքերին

                  23:08 / 04.06.26

                  Պաշտոնական․ Լիվերպուլը նոր գլխավոր մարզիչ ունի

                  22:37 / 04.06.26

                  Այդպիսի խոսքերից հետո պետք է անմիջապես վաճառել նրա տրանսֆերը․ Կապելո

                  22:08 / 04.06.26

                  Բարսելոնայի ծրագիրը՝ հաջորդ մարզչի հետ կապված․ ով կփոխարինի Ֆլիկին ապագայում

                  21:45 / 04.06.26

                  Հայտնի է, թե ով է Ռիկելմեի՝ Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնի հավանական թեկնածուն

                  21:07 / 04.06.26

                  Որքան Ռեալը կվճարի Բենֆիկային՝ Մոուրինյուի պայմանագրի վաղաժամկետ խզման համար

                  20:45 / 04.06.26

                  Վլահովիչի մեկ հարցը զայրացրել է Յուվենտուսի ղեկավարությանը

                  20:08 / 04.06.26

                  ՉԼ-ի ուղեգիր նվաճած ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

                  19:41 / 04.06.26

                  Մոուրինյուն Ռեալի վեց խաղացողի ցույց կտա դռան կողմը․ հայտնի են անունները

                  19:16 / 04.06.26

                  Մանչեսթեր Սիթին մտադիր է դատի տալ Մադրիդի Ռեալի նախագահի թեկնածուին

                  18:10 / 04.06.26

                  Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը կրկին նվազել է․ հայտնի է նոր գինը

                  17:17 / 04.06.26

                  Մոուրինյուն խնդրել է Ռեալին գնել այն ֆուտբոլիստին, որին ժամանակին հեռացրել էր իր թիմից

                  16:14 / 04.06.26

                  Պաշտոնական. Նոան հայտնեց իր պատմության լավագույն ռմբարկուի հեռանալու մասին

                  15:08 / 04.06.26

                  Ըստ ամենայնի՝ Կրասնոդարն ընդունել է Էդիկի տրանսֆերի վերաբերյալ առաջարկը. Սպերցյանի գործակալ

                  14:14 / 04.06.26

                  🎥 Հենրիխ Մխիթարյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հարսանիքին

                  13:11 / 04.06.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Անգլիան կարող է 6-րդ մասնակիցն ունենալ ՉԼ-ում. հայտնի է՝ որ դեպքում

                  14:13 / 24,05,26

                  Կարդալ ավելին

                  Գրանդները՝ վտանգի գոտում. իրավիճակը Չեմպիոնների լիգայի վերջին տուրից առաջ

                  11:05 / 28,01,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  Կակայի նախկին կինը բացահայտել է իրականությունն ու հերքել ապահարզանի տարօրինակ պատճառի մասին լուրերը

                  17:25 / 29.05.26

                  Կարդալ ավելին

                  🎥 Կադրից դուրս. ինչպես Մեսսին, Ռոնալդուն ու Մբապեն դարձան LEGO-ի հերոսներ

                  14:20 / 21.05.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.