Հայտնի Adidas ընկերությունը մտադիր է չեղարկել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլի հետ կնքած պայմանագիրը, հաղորդում է Daily Mail-ը:
Գերմանական ընկերությանը դուր չի եկել այն, որ Օզիլը քաղաքական հայտարարություններ է արել:
Նա քննադատել է Չինաստանի կառավարությանը և լուսանկարներ հրապարակել Թուրքիայի նախագահ Էրդոգանի հետ:
Բացի այդ, Adidas-ը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Հիշեցնենք, որ Օզիլը հայտնի բրենդի հետ պայմանագիր էր ստորագրել 2013 թվականին: Այդ գործարքից նա վաստակել է 22 միլիոն ֆունտ: