«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պատմել է, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն 2008 թվականին կարող էր տեղափոխվել «Չելսի»”
«[2013-ի հունվարին Կոուտինյոյի՝ «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին] Երբ ես նայում էի «Լիվերպուլի» կազմին առաջին վեց ամիսներին, հասկանում էի, որ մեզ չի հերիքում ինչ-որ բան։
Ֆիլիպեն այն ֆուտբոլիստն էր, ում ես գիտեի «Չելսիից» (Ռոջերսը աշխատել է «Չելսիի» մարզչական շտաբում 2004-2008 թվականներին/խմբ․)։ Մենք փորձում էինք բերել նրան «Չելսի», երբ նա 14 տարեկան էր, բայց նա արդեն համաձայնության էր հասել «Ինտերի» հետ»,-Ռոջերսի խոսքն է մեջբերում Goal-ը։