ՊՍԺ-ն հետաքրքրվում է «Այաքսի» ամերիկացի պաշտպան Սերժինյո Դեսթի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է France Football-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական ակումբը Տոմ Մենյեին փոխարինող է փնտրում, որը մոտ ապագայում կարող է հեռանալ թիմից, ու որպես փոխարինող դիտարկում է հենց Դեսթին։ Հոլանդացիներն իրենց խաղացողին 20 մլն եվրո են գնահատում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին Դեսթի նկատմամբ «Բարսելոնայի» ու «Բավարիայի» կողմից հետաքրքրվածության մասին։
Նախորդ մրցաշրջանում Դեսթը մասնակցել է 20 խաղի՝ դառնալով 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։