Բաթումիում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում հոկտեմբերի 28-ին Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղաց Ռուսաստանի թիմի հետ:
Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղացին, իսկ Արման Փաշիկյանը սպիտակներով ցավալի պարտություն կրեց Դանիլ Դուբովից:
Հայաստանի կանանց հավաքականն էլ իր հերթին պարտվեց Վրաստանի ընտրանուն: Աննա Սարգսյանը հաղթեց, Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի խաղաց, իսկ Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանը պարտություն կրեցին:
Հայաստանի տղամարդկանց հավաքականն այժմ ունի 12.5 միավոր և մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: Կանանց հավաքականը 12 միավորով 8-րդն է: