Գերմանիայի Բունդեսլիգայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել էր Մյունխենի «Բավարիային»:
Առաջին խաղակեսի ընթացքում ավելի ակտիվ էին հյուրերը: Հանդիպման 20-րդ րոպեին Սերժ Գնաբրին կարող էր գրավել «Մեղուների» դարպասը, բայց «Բորուսիայի» պաշտպանը կարողացավ փրկել իրավիճակը:
Այդուհանդերձ, հյուրերի ճնշումը տվեց իր արդյունքը: Առաջին խաղակեսի վերջնամասում ՝ 43-րդ րոպեին, Ջոշուա Կիմիխը գեղեցիկ հարվածով հաշվի մեջ առաջ մղեց «Բավարիային»:
59-րդ րոպեին Հոլանդը հայտնվեց հարվածային դիրքում, բայց նորվեգացին չկարողացավ իրացնել այդ հնարավորությունը:
Երկրորդ խաղակեսի ընթացքում էլ «Բավարիան» վերահսկում էր խաղի ընթացքը:
Վերջին տասը րոպեների ընթացքում դորտմունդյան ակումբը մի քանի լավ գրոհ կազմակերպեց, սակայն, այդ դրվագներում Մանուել Նոյերը վստահ գործեց:
Այսպիսով, «Բավարիան» վաստակեց 64 միավոր և մեկ քայլով էլ մոտեցավ չեմպիոնական տիտղոսին: «Բորուսիան» 7 միավորով զիջում է առաջատարին ու գտնվում է երկրորդ հորզոնականում: