«Յուվենտուսի» ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Դուգլաս Կոստան խոստովանել է, որ երբեմն մտածում է կարիերան ավարտելու մասին։
«Պահեր են լինում, որ մտածում եմ․ «Կարո՞ղ եմ էլի խաղալ»։ Դա այն պատճառով, որ դուրս եմ գալիս խաղադաշտ ու վնասվածք եմ ստանում։ Հետո, երբ հեռուստացույցով ֆուտբոլ եմ դիտում, հիշում եմ, որ այն իմ տարերքն է ու ես դեռ կարող եմ բարձր մակարդակով խաղալ։ Իմաստն այն է, որ անեք այն, ինչ ձեզ դուր է գալիս ու հաճույք ստանաք դրանից՝ դրանով զբաղվելով։ Ես լավագույն խաղացողը դառնալու պոտենցիալ ունեմ, բայց ինձնից չկախված պատճառներով չեմ կարող»,- Կոստայի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Կոստան մասնակցել է 14 խաղի՝ աչքի ընկնելով 3 արդյունավետ փոխանցումով։