Իտալական «Նապոլիի» բրազիլացի ֆուտբոլիստ Ալանը կարող է հայտնվել «Էվերտոնում», տեղեկացնում է Il Mattino-ն:
Լիվերպուլյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով աշխատել է 29-ամյա կիսապաշտպանի հետ, անձամբ է հետաքրքրված այս տրանսֆերով:
Տեղափոխությանը կարող է խոչընդոտել «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը, ով բավական մեծ գումար է պահանջում Ալանի համար (70 մլն. եվրո):
Հիշեցնենք, որ բրազիլացու պայմանագիրը իտալական ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականը:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 24 հանդիպման ու դարձել ՝ մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: