«Շանհայ SIPG» ակումբի հարձակվող Հալկը մեկնաբանել է այն լուրերը, որ նա կարող է վերադառնալ Բրազիլիա:
«Բոլորը գիտեն, որ ես «Պալմեյրասի» երկրպագու եմ: Միայն թե իմ ընտանիքում միայն ես եմ նրանց երկրպագում,, բոլորը սատարում են «Կորինտիանսին»: Բայց ապագայի մասին կարող եմ խոսել միայն Չինաստանում պայմանագրիս ավարտից հետո»,- մեջբերում է ֆուտբոլիստին Transfermarketweb-ը:
Հալկի պայմանագիրը չինական ակումբի հետ լրանում է այս տարեվերջին։




























































