Tuttosport-ը պնդում է, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրը մոտ է «Յուվենթուսին» միանալուն:
23-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնվել է տեղափոխվել թուրինյան ակումբ: Առաջիկայում սպասվում է, որ իսպանական և իտալական գրանդները համաձայնության կգան ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ:
Իր հերթին, «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մրցաշրջանի ավարտից հետո ամենայան հավանականությամբ կտեղափոխվի «Բարսելոնա»: 30-ամյա բոսնիացին կատալոնական ակումբի հետ համաձայնեցրել է 4-ամյա պայմանագիր, հայտնում է Sport.es- ը՝ հղում անելով իտալական աղբյուրներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրինյան ակումբը Պյանիչին գնահատում է 60 միլիոն եվրո: Կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Կամպ Նոու»՝ կիսապաշտպան Արտուրի դիմաց: