Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը վստահ է, որ իր թիմը կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, տեղեկացնում է beIN Sports-ը:
«Իհարկե, մենք կարող ենք այս կազմով հաղթել այդ մրցաշարում: Մեսսիի հարցազրույցը մեծ աղմուկ էր բարձացրել, բայց երկուսս էլ գիտենք, որ մեր թիմը կարող է նվաճել ցանկացած տիտղոս:
Պետք է բարելավենք մեր խաղը և փորձենք ավելի լավը դառնալ»,- ասել է Սետյենը:
Հիշեցնենք ՝ Մեսսիին հայտարարել էր, որ ներկայիս կազմով և մարզավիճակով «Բարսելոնային» դժվար կլինի հաղթել Չեմպիոնների լիգան: