Իբրահիմովիչը 2009 թվականի ամռանը տեղափոխվեց «Բարսելոնա», ինչից հետո «Ինտերը» հաղթեց 2009/10 մրցաշրջանի Չեմպիոնների լիգան։
«Նա եկավ հանդերձարան ու ասաց ինձ․ «Ես հեռանում եմ։ Պետք է հաղթեմ Չեմպիոնների լիգան»։
Իմ իտալացի օգնականները կորցրել էին իրենց, քանի որ մտածում էին, որ առանց նրա ՉԼ-ն հաղթելն անհնար կլինի։ Զլատանի թիմակիցները նույնպես չէին ուզում կորցնել նրան։ Ես էլ ապրումներ ունեցա, բայց խոսակցությունն այսպես ավարտեցի․ «Գուցե, դու հեռանաս, ու մենք հաղթենք»։
Հետո գործադիր տնօրեն Մարկո Բրանկեին ասացի, որ եթե Իբրան ուզում է տեղափոխվել «Բարսելոնա», մենք կփորձենք պայմանագիր կնքել Սամուել Էտո՛Օ-ի հետ։ Նա ու Դիեգո Միլիտոն շատ բան կարող էին տալ թիմին տակտիկայի առումով»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Marca-ն։