Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է իսպանական «Էսպանյոլի» 18-ամյա կիսապաշտպան Նիսո Մելամեդիի ծառայություններով, տեղեկացնում է Sport.es- ը:
Լոնդոնյան ակումբը 18-ամյա իսպանացու համար պատրաստ է 12 միլիոն եվրո վճարել: Նշվում է, որ գործարքը տեղի կունենա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ 2019/20 մրցաշրջանում Մելամեդն անցկացրել է 27 հանդիպում և դարձել է 7 գոլի հեղինակ: