«Բարսելոնայում» որոշում են կայացրել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Ժան-Կլեր Տոդիբոյին, հաղորդում է Sport-ը։
Կատալոնական ակումբը ցանկանում է բարելավել ֆինանսական վիճակը «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի համարա պաշտոնական առաջարկ անելու շեմին։
«Շալկեն», որի կազմում հիմա վարձակալությամբ Տոդիբոն խաղում է, ունի իրավունք նրան 25 միլիոն եվրոյով գնելու։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Էվերթոնն» ու «Բայերը»։
«Բարսելոնայում» որևէ մտադրություն չունեն Տոդիբոյին թիմում պահելու։