Աբդուլմանապ Նուրմագոմեդովը՝ թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը, նորից հայտնվել է կոմայի մեջ: Այս մասին հայտնում է Чемпионат.com-ը:
Նրա վիճակը գնահատվում է ծանր:
«Աբուլմանապ Նուրմագոմեդովի հոր վիճակը վատթարացել է: Մի քանի օր առաջ նրա վիճակը լավ էր, բժիշկները դրական տեղաշարժ էին նկատել, սակայն երեկ նա նորից հայտնվեց կոմայի մեջ: Հիմա նա չի կարողանում ինքնուրույն շնչել ու միացվել է թոքերի արհեստական օդափոխության ապարատին»,- նշում է աղբյուրը: