«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է հեռանա ակումբից։
Mundo Deportivo-ի պնդմամբ՝ կատալոնական ակումբը ֆրանսիացի պաշտպանի հեռանալու դեպքում փորձելու է ձեռք բերել Միլանի «Ինտերի» սլովենացի պաշտպան Միլան Շկրինիարին։
Ավելի վաղ Շկրինիարի ծառայություններով հետաքրքրված էին Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»։