«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Նանին վերհիշել է ՄՅՈւ-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ տեղի ունեցած միջադեպը 2010 թվականին՝ «Ֆուլհեմի» հետ խաղից հետո:
Խաղի ընթացքում, ունենալով 2-1 հաշվով առավելություն, Նանին ստանձնեց իրացնել 11-մետրանոց հարվածը և չկարողացավ այն արդյունավետ ավարտի հասցնել, իսկ լոնդոնցիները խաղավերջում կորզեցին ոչ-ոքի՝ 2-2:
«Ես անհավատալի խաղացի, ես շատ ինքնավստահ էի: Մենք վաստակեցինք տուգանայինի իրավունք, Ռայան Գիգզը պետք է կատարեր այն, բայց ես որոշեցի վստահություն ցուցաբերել, իսկ Գիգզը ոչինչ չասաց: Ես գոլ չխփեցի, չնայած այս գոլը կդարձներ հաշիվը 3-1:
Խաղից հետո հանդերձարանում Ֆերգյուսոնը պարզապես ոչնչացրեց ինձ: Նա ասաց. «Նանի, դու ո՞վ ես: Ո՞վ է քեզ տուգանայինը իրացնելու իրավունք տվել: Ռայան : Եվ հետո նա սկսեց բղավել Գիգզի վրա. Ռայանն ասաց. «Նա վերցրեց գնդակը, և ես որոշեցի չխանգարել»: Անհավատալի օր էր:
Սկզբում ես շատ էի վախենում Ֆերգյուսոնից: Ինչպե՞ս կվախենաք ձեր հորից, երբ սխալ բան եք անում: Ես հետևում էի նրան, երբնա խոսում էր այլ խաղացողների հետ, ես ևս ցանկանում էի մասնակցել, բայց լեզուն չգիտեի: Ես վախենում էի նրանից, մինչև սովորեցի ավելի լավ հասկանալ լեզուն և կարողանալ արտահայտել մտքերս: Իմ անգլերենը երբեք կատարյալ չէր և երբեք չի լինի, բայց այն ժամանակ ավելի վատն էր, քան հիմա է , – ասել է Նանին «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքին տված գհարցազրույցի ժամանակ:
33-ամյա Նանին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղում էր 2007-ից 2014 թվականները: Մանկունյանցիների կազմում նա նվաճել է 12 տիտղոս, այդ թվում Պրեմիեր լիգայում 4 չեմպիոնական տիտղոսը և 2008-ին Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակը: