«Բարսելոնայի» նախկին ավագ Չավին կարծում է, որ կատալոնական ակումբին պետք են այլ հարձակվողներ, և ոչ «Լիվերպուլից» Սադիո Մանեն կամ «Արսենալից» Պիեռ Էմերիկ Օբամեյանգը:
«Մանեն և Օբամեյանգը մրցակիցներին կոչնչացնեն արագության մրցավազքում, բայց «Բարսելոնային» պետք են այնպիսի խաղացողներ, ովքեր սահմանափակ տարածության պայմաններում են լավ շարժվում:
Ես խոսում եմ այն խաղացողների մասին, ովքեր կարող են հարմարվել «Բարսելոնայում», բայց այդպիսի խաղացողների հեշտ չէ գտնել: Օրինակ՝ Էտո’Օ-ն կատարյալ էր, ինչպես հիմա Լուիս Սուարեսը:
Նեյմա՞ր։ Նա ֆուտբոլային հմտություններ, աշխարհի երեք կամ հինգ լավագույն խաղացողներից մեկն է: Հուսով եմ, որ նա կվերադառնա Բարսա», – մեջբերում է Չավիին Metro-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» ամռանը պատրաստ է բաժանվել Օբամեյանգից 30 միլիոն ֆունտով: «Բարսելոնան» գաբոնցի հարձակվողի տրանսֆերը ձեռք բերելու հավակնորդների թվում է: