Լեհ կոլեգաներս ներողություն էին խնդրում Լևանդովսկու գոլի համար. Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը - Armsport.am
2.12.23
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Կոնֆերենցիաների լիգա
    • ԱԱ
    • ArmSport Quiz
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • ԻՍՊԱՆԻԱ
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Լա լիգա․ Ժիրոնան կամային հաղթանակ տարավ սեփական հարկի տակ

    Հայտնի է դարձել առավելագույն գումարը, որը կարող է ստանալ Եվրո-2024-ի հաղթողը

    Գերմանիայի Մ17 հավաքականը՝ Աշխարհի չեմպիոն

    Հայաստանի կանանց հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Իսրայելի թիմին

    Ռեալը պայմանագրի առաջարկ կանի Մբապեին

    Արսենալը որոշում է կայացրել Տոմիյասուի ապագայի վերաբերյալ

    Հայտնի է՝ ով կարող է փոխարինել տեն Հագին ՄՅՈՒ-ում

    Մեսսին խոսել է առաջիկա ԱԱ-ին մասնակցելու հավանականության մասին

    Trending Tags

    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հիմա վերադառնալու ճիշտ ժամանակն է. Նադալ

      Ավստրալիայի բաց առաջնությանն ընդառաջ Նադալը մրցաշարի կմասնակցի

      Վերջին 15 տարիների ընթացքում ես ավելի շատ եմ տեսել Նադալին և Ֆեդերերին, քան իմ ծնողներին․ Ջոկովիչ

      Ամենաշատ մրցանակային գումար վաստակած թենիսիստները 2023 թվականին

      Այս մրցաշրջանը դարձավ իմ կյանքում լավագույններից մեկը․ Ջոկովիչ

      Ջոկովիչը՝ Ամփոփիչ մրցաշարի հաղթող

      Սիները ֆանտաստիկ թենիս է խաղում․ Ջոկովիչ

      Ջոկովիչը Ալկարասին համեմատել է Նադալի ու Ֆեդերերի հետ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ
        • Ազատ ոճի

        Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանն ամուսնացել է

        GOAT. Յուրա Մովսիսյանն Արթուր Ալեքսանյանի հետ լուսանկար է հրապարակել

        Վազգեն Թևանյանը Փարիզում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին

        Podium 72kg GR- Gold Dmitrii Adamov (AIN), Silver  Irfan Mirzoiev (UKR), Bronze Shant Khachatryan (ARM) and Ruslan Nurullayev (AZE)

        Հունահռոմեական ոճի ըմբիշները Մ23 ԱԱ-ում 1 բրոնզե մեդալ են նվաճել

        🎥Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Յուրիկ Հովեյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և կպայքարի բրոնզե մեդալի համար․ այլ արդյունքներ

        72kg GR - Shant Khachatryan (ARM)

        Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

        Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Մանվել Խաչատրյանը և Յուրիկ Հովեյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն

        Մ23 ԱԱ. Կարեն Խաչատրյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու կպայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • ՎՈԼԵՅԲՈԼ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո

          Կապահովվի ՀՀ մարզական ֆեդերացիաների լրացուցիչ ֆինանսավորումը՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցության նպատակով

          Հրաձիգներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը՝ Լեհաստանի մրցաշարի արծաթե մեդալակիրներ

          Ես էլ, Ծառուկյանն էլ, կարող ենք հաղթել Մախաչևին․ Դարիուշ

          «Կարևորն այն է, որ երեխաները ֆուտբոլ են խաղում». ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել «Դպրոցականների գավաթ-2023» մրցաշարի եզրափակիչներին

          Ծառուկյանը խոսել է Դարիուշի ուժեղ կողմերի մասին

          Հայտնի է, որտեղ կարող են կայանալ 2030 և 2034 թվականների ձմեռային Օլիմպիական խաղերը

          ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների հաղթողները

          Ես կհաղթեմ Դարյուշին ու բոլորին ցույց կտամ, որ արժանի եմ տիտղոսի համար պայքարելու․ Արման Ծառուկյան

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Որոնման որդյունք՝ 0
          Տեսնել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Կոնֆերենցիաների լիգա
            • ԱԱ
            • ArmSport Quiz
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • ԻՍՊԱՆԻԱ
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Լա լիգա․ Ժիրոնան կամային հաղթանակ տարավ սեփական հարկի տակ

            Հայտնի է դարձել առավելագույն գումարը, որը կարող է ստանալ Եվրո-2024-ի հաղթողը

            Գերմանիայի Մ17 հավաքականը՝ Աշխարհի չեմպիոն

            Հայաստանի կանանց հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Իսրայելի թիմին

            Ռեալը պայմանագրի առաջարկ կանի Մբապեին

            Արսենալը որոշում է կայացրել Տոմիյասուի ապագայի վերաբերյալ

            Հայտնի է՝ ով կարող է փոխարինել տեն Հագին ՄՅՈՒ-ում

            Մեսսին խոսել է առաջիկա ԱԱ-ին մասնակցելու հավանականության մասին

            Trending Tags

            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հիմա վերադառնալու ճիշտ ժամանակն է. Նադալ

              Ավստրալիայի բաց առաջնությանն ընդառաջ Նադալը մրցաշարի կմասնակցի

              Վերջին 15 տարիների ընթացքում ես ավելի շատ եմ տեսել Նադալին և Ֆեդերերին, քան իմ ծնողներին․ Ջոկովիչ

              Ամենաշատ մրցանակային գումար վաստակած թենիսիստները 2023 թվականին

              Այս մրցաշրջանը դարձավ իմ կյանքում լավագույններից մեկը․ Ջոկովիչ

              Ջոկովիչը՝ Ամփոփիչ մրցաշարի հաղթող

              Սիները ֆանտաստիկ թենիս է խաղում․ Ջոկովիչ

              Ջոկովիչը Ալկարասին համեմատել է Նադալի ու Ֆեդերերի հետ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ
                • Ազատ ոճի

                Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանն ամուսնացել է

                GOAT. Յուրա Մովսիսյանն Արթուր Ալեքսանյանի հետ լուսանկար է հրապարակել

                Վազգեն Թևանյանը Փարիզում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին

                Podium 72kg GR- Gold Dmitrii Adamov (AIN), Silver  Irfan Mirzoiev (UKR), Bronze Shant Khachatryan (ARM) and Ruslan Nurullayev (AZE)

                Հունահռոմեական ոճի ըմբիշները Մ23 ԱԱ-ում 1 բրոնզե մեդալ են նվաճել

                🎥Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Յուրիկ Հովեյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և կպայքարի բրոնզե մեդալի համար․ այլ արդյունքներ

                72kg GR - Shant Khachatryan (ARM)

                Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Մանվել Խաչատրյանը և Յուրիկ Հովեյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն

                Մ23 ԱԱ. Կարեն Խաչատրյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու կպայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • ՎՈԼԵՅԲՈԼ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո

                  Կապահովվի ՀՀ մարզական ֆեդերացիաների լրացուցիչ ֆինանսավորումը՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցության նպատակով

                  Հրաձիգներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը՝ Լեհաստանի մրցաշարի արծաթե մեդալակիրներ

                  Ես էլ, Ծառուկյանն էլ, կարող ենք հաղթել Մախաչևին․ Դարիուշ

                  «Կարևորն այն է, որ երեխաները ֆուտբոլ են խաղում». ԿԳՄՍ նախարարը ներկա է եղել «Դպրոցականների գավաթ-2023» մրցաշարի եզրափակիչներին

                  Ծառուկյանը խոսել է Դարիուշի ուժեղ կողմերի մասին

                  Հայտնի է, որտեղ կարող են կայանալ 2030 և 2034 թվականների ձմեռային Օլիմպիական խաղերը

                  ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են մասսայական սպորտի միջոցառումների հաղթողները

                  Ես կհաղթեմ Դարյուշին ու բոլորին ցույց կտամ, որ արժանի եմ տիտղոսի համար պայքարելու․ Արման Ծառուկյան

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Որոնման որդյունք՝ 0
                  Տեսնել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ

                  Լեհ կոլեգաներս ներողություն էին խնդրում Լևանդովսկու գոլի համար. Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  ՖՈՒՏԲՈԼ, Ազգային հավաքական, Հայաստան, Միջազգային ֆուտբոլ, ArmSport-ի ԴԻՏԱԿԵՏՈՒՄ
                  17.05.20 / 21:47
                  0

                  Կա՞ թիմ, որի խաղին միշտ երազել եք ներկա լինել: Կա՞ խաղ, որը երբեք չեք մոռանա: Եթե ձեզ հարցնեն՝ ո՞րն է երբևէ ձեր դիտած ամենադիտարժան հանդիպումը, ո՞ր խաղը կմատնանշեք… Մարզական լրագրությամբ զբաղվում են մարդիկ, որոնց համար սպորտը տարերք է, որոնք նույնպես երազում են սիրելի թիմի խաղին մի օր մարզադաշտից հետևելու մասին:

                  ArmSport-ը նոր շարք է սկսել՝ մեր գործընկերների հուշերով ձեզ տեղափոխելու մարզադաշտեր, որտեղ նրանք ներկա են եղել իրենց համար ամենահիշարժան խաղերին:

                  Այս անգամ մեզ հետ իր հիշողություններով է կիսվել VNews-ի լրագրող Ռոբերտ Գասպարյանը։


                  Իմ մասնագիտական կարիերայի ընթացքում հասցրել եմ լուսաբանել մի շարք ֆուտբոլային հանդիպումներ, որոնցից ամեն մեկն իր յուրահատուկ տեղն ունի իմ հիշողության գրքում։

                  Առաջին փորձից չկարողացա առանձնացնել կոնկրետ մեկ հանդիպում, որն ամենաշատն է տպավորել ինձ։ Իհարկե, ցանկացած լրագրողի համար Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղն ամենակարևորներից է, եթե ոչ՝ ամենակարևորը։ 2018 թվականի մունդիալի կարևորագույն խաղին հետևել եմ անմիջապես ստադիոնից՝ լրագրողական օթյակից, աշխարհի լավագույն լրագրողների կողքին։

                  Ինձ համար, իհարկե, նաև մեծ պատիվ էր 2017 թվականին լինել միակ հայ լրագրողը Եվրոպա Լիգայի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Այաքս» հանդիպմանը, հետևել ու հիանալ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի գործողություններով ու հիանալի գոլով։ Դե իսկ երեկոյի գլխավոր մեխը նրա բացառիկ հարցազրույցն էր մեր կայքին։

                  Սակայն դրամատուրգիայի ու էմոցիաների տեսանկյունից ինձ համար առաջին տեղում Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումն է։ Քանի որ խոսքը լրագրողական կարիերայում ամենահիշարժան հանդիպման մասին է, ապա, ցավոք, չեմ կարող նշել 2002 թվականին կայացած Հայաստան – Հյուսիսային Իռլանդիա հանդիպումը, որին ներկա էի որպես երկրպագու․ Արթուր Պետրոսյանը վերջին վայրկյաններին անհատական փայլուն անցումից հետո գրավեց մրցակցի դարպասն ու ստիպեց բառի ամենաուղիղ իմաստով պարել «Հանրապետական» ստադիոնում։

                  2016 թվականի՝ Չեռնոգորիայի հետ տնային անհավանական հանդիպման հետ ևս բազմաթիվ դրական հուշեր կան կապված։ Տղաների ֆանտաստիկ քամբեքն ու Գևորգ Ղազարյանի՝ վերջին վայրկյանին խփած գոլն ամբողջ ստադիոնին, երկրպագուներին ու մեզ՝ լրագրողներիս պարգևեց անմոռանալի պահեր, քանի որ դա Արթուր Պետրոսյանի նորամուտի խաղն էր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։

                  2016 թվական, Վարշավա

                  Այսօր, սակայն, կպատմեմ լրիվ այլ հանդիպման մասին։ 2016 թվականի հոկտեմբերին Հայաստանի հավաքականի բարոյահոգեբանական վիճակը լավագույններից չէր։ Թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ուներ ու չէր խաղում, Գևորգ Ղազարյանը՝ նույնպես, թիմը չուներ ընդգծված առաջ քաշված հարձակվող։ Ու այդպիսի պայմաններում մեր թիմը մեկնում էր Լեհաստան։ Ես նոր էի անցել աշխատանքի VNews-ում, երբ ինձ ասացին, որ պետք է հավաքականի խաղը լուսաբանելու համար մեկնեմ Լեհաստան։

                  Միամտաբար, չնայելով Վարշավայի եղանակը, ճամպրուկիս մեջ դրեցի այն հագուստը, որը կադրում ամենից լավը կերևար՝ չվերցնելով որևէ տաք հագուստ։ Մինչդեռ, Լեհաստանի մայրաքաղաք ժամանելուն պես բացահայտեցի, որ այնտեղ այդ օրերին սաստիկ ցուրտ էր հոկտեմբեր ամսվա համար՝ +6 աստիճան, իսկ եղանակային կանխատեսումները 3 օր շարունակ անձրև էին խոստանում։ Դրա համար՝ առաջինը, որը ես արեցի, Starbucks-ի թերմոս-բաժակ ու տաք սուրճ գնելն էր։ Այն դարձավ իմ լավագույն ընկերն այդ 2 օրվա ընթացքում ու թույլ չտվեց սառչել։

                  Հավաքականի ժամանման օրը մենք նրանց դիմավորեցինք օդակայանում, զրուցեցինք, տրամադրությունները բարձր էին։ Նկատեցինք, որ թիմի հետ ժամանել է նաև Ռուսլան Կորյանը։ Որոշեցինք հարցազրույց անել նրա հետ արդեն հյուրանոցում, սակայն հավաքականի մարզչական շտաբի անդամները թույլ չտվեցին դա անել՝ պատճառաբանելով, որ մենք գուցե, խանգարենք նրա՝ խաղին պատրաստվելուն։

                  Խաղին նախորդող մարզումն ու ասուլիսն անցան ըստ օրակարգի՝ ոչ մի արտառոց բան։ Զարմացել էինք (հաճելիորեն) ընդունելությունից։ Լրագրողների համար այնպիսի շվեդական սեղան էր պատրաստված ասուլիսի օրը, որ հյուրանոց կամ ռեստորան գնալու անհրաժեշտություն այլևս չկար՝ ուտելիքների առատությունը պարզապես ֆանտաստիկ էր։

                  Խաղի օրը ահավոր ուժեղ անձրև էր, իսկ ինձ՝ որպես հյուրընկալվող թիմի լրագրողի, օթյակում տեղ չէին հատկացրել, այլ տրամադրել էին հասարակ նստելատեղ։ Սակայն խաղի մեկնարկից ընդամենը 10 րոպե անց նկատեցի, որ լեհ կոլեգաներիցս մեկը չի եկել ու ականջի ծայրով լսեցի, որ չի էլ գալու։ Անմիջապես վազեցի ու տեղ զբաղեցրի այնտեղ։ Չառարկեցին։ Ինձ ու իմ բջջայինին էլ այն օդի ու ջրի պես պետք էր։ Քանի դեռ հաշիվը չէր բացվել, լեհ լրագրողները քմծիծաղ էին տալիս, երբ ասում էի, որ փողոցներում հարցումներ իրականացնելիս ինձ ֆաներն ասում էին, որ լեհերը մեզ հաղթելու են 5-0, 8-0 կամ 10-0 հաշվով։ Լրագրողները հետ չէին մնում իրենց հայրենակից ֆաներից։ «5-0 հաշիվը կարծում ենք՝ լրիվ իրատեսական է»։

                  Հայաստանի հավաքականը շատ թույլ տեսք ուներ մրցակցի զորեղ խաղացողների ֆոնին։ Իսկ երբ հանդիպման մեկնարկից 30 րոպե անց Գաել Անդոնյանը կարմիր ստացավ, լեհերի դեմքի ժպիտն այլևս չէր հեռանում, իսկ ես արդեն պատրաստվում էի մոտալուտ պարտությանը, ընդ որում՝ խոշոր հաշվով։ Սակայն առաջին կեսում մեր տղաները դիմադրեցին։

                  Ընդմիջմանը իմ կողքին նստած լեհ լրագրողների հետ իջանք ստադիոնի 3-րդ հարկ սուրճ խմելու և մի փոքր տաքանալու, որտեղ ինձ սպասվում էր ևս մեկ հաճելի անակնկալ տանտերերի կողմից։ Լեհաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան լրագրողներին նվիրեց գրենական պիտույքների մի ամբողջ հավաքածու։

                  Երկրորդ կեսը սկսվեց կանխատեսելիորեն։ Լեհերի գրոհից հետո Մկոյանը գրավեց սեփական դարպասը։ Ու այդ պահից ինձ սկսեցին այցելել ամենավատ մտքերը, որ «հեսա մենք պարտվելու ենք խոշոր հաշվով ու բոլորը ծիծաղելու են մեզ վրա»։ Սակայն 50-րդ րոպեին Մարկոսը տուգանայինից գոլ խփեց։ Ամբողջ ստադիոնը լուռ էր։ Միայն ՖԱՖ-ականներն էին աղմկում։ Բայց դա մեր դիմացի տրիբունան էր։ Իսկ այնտեղ, որտեղ նստած էի ես, հարյուրավոր լեհեր հետևում էին, թե ինչպես է լրագրողներից մեկն ուրախությունից ցատկոտում։ Դա ես էի…

                  Հանդիպման հետագա ընթացքը ցույց տվեց, որ մենք կարող էինք նաև հաղթել։ Փոխարինման դուրս եկած Արաս Օզբիլիսն ու Դավիթ Հակոբյանը մոտ էին մեր տղաներին հաղթանակ պարգևելուն։ Երբ 92-րդ րոպեին Արաս Օզբիլիսը վրիպեց, ես հուսահատությունից ընկա աթոռին, իսկ լեհ լրագրողները ասացին. «Ոչինչ, այս պարագայում ոչ-ոքին էլ վատ արդյունք չէ»։ Սակայն խաղը դեռ չէր ավարտվել։ Հանդիպման մրցավարն արդեն նախատեսվածից 1 րոպե ավելին էր թույլ տվել խաղալ, ու հենց այդ րոպեի ավարտին լեհերը ստացան տուգանայինի իրավունք։ Մեր մարզչական շտաբն ու պատվիրակությունը պնդում էին, որ մրցավարն իրավունք չունի թույլ տալու խաղարկել այդ ստանդարտը, որովհետև 93-րդ րոպեին խաղը պետք է ավարտված լիներ, սակայն 96-րդ րոպեին դեռ ֆուտբոլիստները դաշտում էին։

                  Եթե ասեմ, որ կանխազգում էի ստանդարտ դիրքի ելքը, կասեք «հա դե, իհարկե»։ Բայց ի՞նչ կարող եմ անել։ Երբ անգամ դրվագը նայել չէի ուզում, որովհետև գիտեի՝ մի բան լինելու է. այդպես էլ եղավ։ Ռոբերտ Լևանդովսկին գնդակն ուղարկեց մեր դարպասը՝ ինձ ուղարկելով նոկաուտի։ Չհասկացա՝ ինչպես արցունքները գլորվեցին աչքերիցս։ Սկսեցի մանկան պես արտասվել։ Ես մինչև այդ երբեք հավաքականի պարտության համար չէի արտասվել։ Այո, Իռլանդիայի հետ խաղից հետո հուսալքվել էի սարսափելի, բայց որ նման կերպ արտասվեի՝ չէր եղել։ Լեհ կոլեգաներս ներողություն էին խնդրում Լևանդովսկու գոլի համար։

                  Mint Cream 100%

                  Իջանք խառը գոտի հարցազրույց վերցնելու համար։ Տեսարանը սարսափելի էր։ Հատկապես ծանր էր հետևել Արաս Օզբիլիսին։ 92-րդ րոպեին 5 մետրից վրիպած մեր խաղացողին մի կերպ էին տեղաշարժելով տանում դեպի թիմային ավտոբուս։

                  «Արասը հոգեբանորեն սարսափելի վիճակում է», – կադրից դուրս ասաց Կարեն Մուրադյանը։ Մեր պատվիրակության ղեկավար Արմեն Մինասյանը փորձում էր բողոքարկել մրցավարական որոշումը, մի սենյակից մտնում էր մյուս սենյակ, փորձում էր խոսել խաղի պատվիրակների հետ, սակայն դա, իհարկե, անարդյունք էր։ Մի կերպ, մի քանի խաղացողի հետ զրուցելուց հետո բարձրացանք լրագրողների սրահ, որտեղ իմ աշխատելն իհարկե չէր գալիս։ Արասից ավելի վատ վիճակում ես էի։ Ու հանկարծ ներս մտան մոտ 10-15 լեհ լրագրող ու սկսեցին փնտրել այն հայ լրագրողին, որը Լևանդովսկու գոլի ժամանակ սկսեց արտասվել ու հրաժարվում էր լքել օթյակը։ Մի քանի րոպե անց ես հարցազրույց էի տալիս լեհական լրատվամիջոցներին, որը հիշեցնում էր բրիֆինգ։

                  Hudson 100%

                  Այդպես ավարտվեց իմ առաջին լուրջ գործուղումը, ցավոք, մեր հավաքականի պարտությամբ, սակայն լի բազմաթիվ էմոցիաներով։

                  Հ.Գ. Լեհերի հետ երևանյան հանդիպումից առաջ լեհ գործընկերներիցս մի քանիսն ինձ հիշել էին ու արդեն ինձնից հարցազրույց էին վերցնում Երևանում։ Նրանցից մեկի հետ ես կապ եմ պահում մինչև հիմա, որովհետև մեր ճանապարհները խաչվեցին նաև Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ։

                  Հաճելի է լրագրող լինելը, անկասկած։

                  Շարքի նախորդ նյութը՝ Ամենահիշարժան խաղը, որին ներկա եմ եղել․ Պատմում են լրագրողները։

                  Շարքի համակարգող՝ Ստելլա Բաբլոյան

                  Թեգեր։ #ազգային-հավաքական#ռոբերտ-գասպարյանլեհաստան-հայաստան
                  ShareSendShareShare

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Լա լիգա․ Ժիրոնան կամային հաղթանակ տարավ սեփական հարկի տակ

                  02.12.23

                  Հայտնի է դարձել առավելագույն գումարը, որը կարող է ստանալ Եվրո-2024-ի հաղթողը

                  02.12.23

                  Գերմանիայի Մ17 հավաքականը՝ Աշխարհի չեմպիոն

                  02.12.23

                  Հայաստանի կանանց հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Իսրայելի թիմին

                  02.12.23

                  ԼՐԱՀՈՍ

                  Լա լիգա․ Ժիրոնան կամային հաղթանակ տարավ սեփական հարկի տակ

                  19:06 / 02.12.23

                  Բռնցքամարտի պատանեկան ԱԱ. 9 ներկայացուցիչ՝ եզրափակչում

                  18:55 / 02.12.23

                  Հայտնի է դարձել առավելագույն գումարը, որը կարող է ստանալ Եվրո-2024-ի հաղթողը

                  18:40 / 02.12.23

                  Գերմանիայի Մ17 հավաքականը՝ Աշխարհի չեմպիոն

                  18:29 / 02.12.23

                  Հայաստանի կանանց հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Իսրայելի թիմին

                  18:08 / 02.12.23

                  Ռեալը պայմանագրի առաջարկ կանի Մբապեին

                  17:41 / 02.12.23

                  Արսենալը որոշում է կայացրել Տոմիյասուի ապագայի վերաբերյալ

                  17:28 / 02.12.23

                  Հայտնի է՝ ով կարող է փոխարինել տեն Հագին ՄՅՈՒ-ում

                  17:08 / 02.12.23

                  Մեսսին խոսել է առաջիկա ԱԱ-ին մասնակցելու հավանականության մասին

                  16:41 / 02.12.23

                  Մենք զգում ենք, որ մոտ ենք լավագույն քառյակին․ Տեն Հագ

                  16:07 / 02.12.23

                  Գվարդիոլան խնդրել է Մանչեսթեր Սիթիի ղեկավարությանը պայմանագիր չկնքել երկու ակումբների ֆուտբոլիստների հետ

                  15:41 / 02.12.23

                  Եվրո-2024․ Այսօր կկայանա մրցաշարի եզրափակիչ փուլի վիճակահանությունը

                  15:07 / 02.12.23

                  Իտալացի մասնագետը հնարավոր է փոխարինի Մոուրինյուին Ռոմայում

                  14:41 / 02.12.23

                  Բավարիան երեք թեկնածու ունի՝ Նոյերին փոխարինելու համար

                  14:08 / 02.12.23

                  Կոպենհագենի ֆուտբոլիստը հնարավոր է կարիերան շարունակի իտալական գրանդի կազմում

                  13:48 / 02.12.23

                  Բավարիա-Յունիոն հանդիպումը հետաձգվել է

                  13:27 / 02.12.23

                  Նրա հայտարարությունն ինձ զայրացրեց․․․ անտեսեցի նրան խաղադաշտում, քանի որ վրդովված էի․ Մեսսի

                  13:07 / 02.12.23

                  Գրիզմանը՝ Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

                  12:45 / 02.12.23

                  Մոսկարդոն կարիերան կշարունակի Եվրոպայում

                  12:08 / 02.12.23

                  Լուկակուն հնարավոր է վերադառնա ԱՊԼ

                  11:44 / 02.12.23

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  Serie A 2022/23 | Sampdoria-Sassuolo
Fabio Quagliarella - Saluto finale
                  ԱԱ

                  Մեսսիից էսթետ, Ռոնալդուից շքեղ. Ճանապարհում ենք կարիերան ավարտած Ֆաբիո Կվալյարելլային

                  15:18 / 30,11,23

                  Կարդալ Ավելին

                  Պատերազմ Իտալիայի հյուսիսի համար. Ինչո՞ւ և ինչպե՞ս Յուվեն ու Ինտերը դարձան հավիտյան թշնամի

                  18:11 / 27,11,23

                  ՍՊՈՐՏ LIFE

                  ՖՈՒՏԲՈԼ

                  📷 Մոդրիչը լուսանկար է հրապարակել Սելարայանի հետ

                  10:10 / 25.11.23

                  Կարդալ Ավելին

                  🎥Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գեղեցիկ ժեստը՝ Խորվաթիայի դեմ խաղից առաջ

                  0:58 / 22.11.23

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2023 Armsport.am All rights reserved.

                  Որոնման որդյունք՝ 0
                  Տեսնել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • ԻՍՊԱՆԻԱ
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • ՎՈԼԵՅԲՈԼ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅՀԱՅ
                    • РУСРУС

                  Copyright © 2023 Armsport.am All rights reserved.