«Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն-Յեդերը գրավել է իսպանական և անգլիական թոփ ակումբների ուշադրությունը:
AS-ը հայտնում է, որ մի շարք թիմեր հետաքրքրված են խաղացողի ծառայություններով: «Ռեալը», «Աթլետիկոն», «Վալենսիան», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Արսենալը» պատրաստ են մրցակցել ֆրանսիացու տրանսֆերի համար:
Ֆուտբոլիստն ինքը պատրաստ կլինի լքել «Մոնակոն», քանի որ մոնեգասկյան ակումբը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի առանց եվրագավաթների: