«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Գաբրիել Ժեզուսին, հաղորդում է The Sun-ը։
Բրազիլացի հարձակվողը երեք տարվա պայմանագիր ունի «քաղաքայինների» հետ, սակայն «Ման․ Սիթին» ցանկանում է երկարաձգել գործող պայմանագիրը՝ շաբաթական վճարելով 120 հազար ֆունտ։
23-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուսը»։ Հաղորդվում է, որ պայմանագրի երկարաձգումը նպատակ ունի սառեցնելու «բիանկոներիների» հետաքրքրությունը։