Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Լեվերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Ֆլորան Պետենգերգն իր թվիթերյան էջում:
Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբն արդեն սկսել է բանակցություններ վարել 20-ամյա գերմանացու ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հավերցի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Չելսին»: