«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ դե Բուրը կարծում է, որ Մեսսին թույլ չտվեց Ֆիլիպե Կոուըինյոյին ցուցադրել իր ողջ ներուժը, տեղեկացնում է talkSport-ը:
«Դժվար է խաղալ Մեսսիի կողքին: Ամբողջ խաղը կառուցվում է արգենտինացու շուրջ, ինչը Ֆելիպեի համար բավական բարդ իրավիճակ էր ստեղծում:
Կոուտինյոն ֆանատաստիկ ֆուտբոլիստ է, ում բախտը չբերեց, քանի որ թիմի ղեկը ստանձնել էր Մեսսիի նման հանճարը:
Վստահ եմ ՝ նա մեկ այլ ակումբում կցուցադրի իր լավագույն որակները»,- ասել է նախկին ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» մտադիր է այս ամռանը վաճառել 27-ամյա բրազիլացուն: