«Բարսելոնան» պատրաստ է բաժանվել մի շարք խաղացողներից, սակայն նրանք չեն ուզում հեռանալ թիմից։
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ «Բարսան» մտածել է վաճառել նրանց կամ ներառել այլ գործարքների մեջ։ Այդ ֆուտբոլիստներն են հարձակվող Անտուան Գրիզմանը, կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչն ու Արտուրը կամ պաշտպան Սամուել Ումտիտին։
Բայց բոլոր խաղացողներն ուզում են կարիերան կատալոնական ակումբում շարունակել ու հրաժարվում են հեռանալ։
Նշվում է, որ Ռակիտիչի ծառայություններով հետաքրքրվում է «Ինտերը», իսկ Արտուրով՝ «Յուվենտուսը»։