«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, տեղեկացնում է Sport.es-ը:
Միլանյան ակումբը 15 միլիոն եվրո կառաջարկի Վիդալի համար, բայց կատալոնացիները 20 միլիոն եվրո են պահանջում:
Նշվում է, որ կողմերը շարունակում են բանակցությունները:
Լա լիգայի ընթացիկ առաջնության 22 հանդիպումներում Վիդալը 6 գոլ է խփել։