«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին մոտ է կարիերան Անգլիայում շարունակելուն։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 28-ամյա ֆուտբոլիստը շատ մոտ է «Լիվերպուլ» տեղափոխությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կուլիբալիի ծառայություններով հետաքրքրվում են «Ռեալը», ՄՅՈՒ-ն ու ՊՍԺ-ն։