«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մեկնաբանել է ակումբը փոխելու վերաբերյալ տեղեկատվությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռակիտիչի ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը», «Սևիլիան», Մադրիդի «Աթլետիկոն» և «Յուվենտուսը»:
«Ես արդեն սովոր եմ շշուկներին: Արդեն 6 տարի է՝ «Բարսելոնայում» եմ, այդ իսկ պատճառով արդեն բավականին երկար ժամանակ է՝ նման բաների հետ գործ ունեմ: Պետք է այդ ամենին ըմբռնումով մոտենալ, չէ՞ որ սա պարզապես սպորտ չէ: Մենք գիտենք դա և երբեմն ծիծաղում ենք շշուկների վրա:
Կարևորն այն է, որ ես ինձ լավ եմ զգում «Բարսելոնայում» և դրական արձագանքներ եմ ստանում մարզչից և ակումբից: Դեռ գործող պայմանագիր ունեմ: Երբ ես պայմանագիր եմ կնքում, հույս եմ կապում, որ այն ավարտին կհասցնեմ: Եթե դա չի կարող տեղի ունենալ ինչ-որ պատճառով, մենք պետք է նստենք ու քննարկենք: Այս պահին ես երջանիկ եմ «Բարսելոնայում» և մտածում եմ այլ բաների մասին»,- Ռակիտիչի խոսքերն է փոխանցում Sky Germany-ն: