«Բարսելոնայի» ու թիմի կիսապաշտպան Իվան Ռակիտիչի հարաբերությունները լարվում են։
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ կատալոնական ակումբն ուզում է վաճառել 32-ամյա խաղացողին, սակայն Ռակիտիչն ինքը մտադիր է ավարտին հասցնել թիմի հետ իր պայմանագիրը, որն ավարտվում է 2021-ի ամռանը։
Նշվում է, որ Ռակիտիչն ուզում է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը՝ որպես ազատ գործակալ։
Քննարկվում է Ռակիտիչին «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկիի հետ փոխանակելու տարբերակը, սակայն խորվաթ ֆուտբոլիստը չի ուզում տեղափոխվել իտալական ակումբ։
Վերջին օրերին «Բարսելոնան» թարմացրել է «Յուվեի» ու «Ինտերի» հետ շփումը՝ առաջարկելով նրանց Ռակիտիչին։ Ակումը հույս ունի, որ կկարողանա խորվաթ ֆուտբոլիստին ներառել Լաուտարո Մարտինեսի գործարքում։
Ռակիտիչի համար նախընտրելի տարբերակը «Ատլետիկո» կամ «Սևիլյա» տեղափոխությունը կլինի, քանի որ նա իրեն շատ հարմարավետ է զգում Իսպանիայում։ Սակայն այդ ակումբները պատրաստ չեն վճարել այնքան գումար, որքան «Բարսան» է պահանջում։
Կատալոնացիների առաջադրանքը հիմա Ռակիտիչին համոզելն է, որ հեռանա ակումբից՝ հասկացնելով նրան, որ մյուս մրցաշրջանում քիչ խաղաժամանակ է ստանում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռակիտիչով հետաքրքրվում են «Տոտենհեմը», «Ատլետիկոն» ու «Սևիլյան»։ Հայտնի էր դարձել նաև, որ «Բարսելոնան» պատրաստ է 20 մլն եվրոյով բաց թողնել ֆուտբոլիստին։