Միլանի «Ինտերի» նախկին հարձակվող Էրնան Կրեսպոն խորհուրդ է տվել «ներաձուրիների» հարձակվող Լաուտարո Մարտինեսին մնալ թիմում։
«Հազար պատճառ կարող եմ ասել, թե ինչու Լաուտարոն մնա «Ինտերում»։ Նա մեծ ակումբում է, և երկու-երեք տարի այսպես խաղալը շատ լավ կարող է լինել։
Ինձ թվում է, որ նրա համար լավ կլինի, եթե նա մնա։ Նա երիտասարդ է ու շատ շանսեր է ունենալու։ Սա նրա առաջին լավ մրցաշրջանն է, ու անգամ այն դեռ չի ավարտվել»,-Կրեսպոյի խոսքն է մեջբերում Goal-ը։
Լաուտարո Մարտինեսը «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային թիրախն է։