Մյոնխենգլադբախի «Բորուսիայում» կորոնավիրուսով վարակի երկու դեպք է արձանագրվել։ Այս մասին հաղորդում է RP Online-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ թեստի արդյունքը դրական է եղել ֆուտբոլիստներից մեկի և ֆիզպատրաստվածության մարզչի մոտ։ Հիվանդները կանցնեն կարանտինային ռեժիմի։ Նրանց անունները չեն բարձրաձայնվում։ Մյուս խաղացողները կշարունակեն պատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը՝ հետևելով անվտագության կանոններին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երեք վարակված կա «Քյոլնում», ինչպես նաև մեկական վարակված՝ երկրորդ դիվիզիոնի Դրեզդենի «Դինամոյում» ու «Էրցգեբիրգե Աուէում»։