«Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն ասել է, որ Լիոնել Մեսսին երբեք իրեն չի առաջարկել տեղափոխվել «Բարսելոնա»:
«Մեսսին ինձ չէր կանչում «Բարսելոնա», բայց ես նրան հրավիրում էի «Այաքս»։ Նա թիմի առաջատարն է, ուստի նրա կարծիքը կարևոր է ակումբում։ Սակայն դա չի նշանակում, որ ակումբը ձեռք է բերում այն ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում է Մեսսին։ Հավանաբար, ղեկավարությունը պարզապես հետաքրքրվում է պոտենցիալ նորեկների մասին նրա կարծիքով», — Տալյաֆիկոյի խոսքը մեջբերում է De Telegraaf-ը։
Նշենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ Արգենտինայի հավաքականի խաղացողներ են։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Տալյաֆիկոյին, սակայն չի պատրաստվում նրա համար վճարել ավելի քան 20 մլն եվրո: