«Բարսելոնան» մեծացրել է հետաքրքրությունը «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի նկատմամբ: Այս մասին հայտնում է AS-ը:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ կատալոնական ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի շրջապատի հետ: «Բարսելոնայի» ներկայացուցիչները արդեն մի քանի անգամ հետևել են ֆուտբոլիստի խաղին «Ինտերի» ու Արգենտինայի հավաքականի կազմում: «Բարսելոնայում» Մարտինեսին դիտարկում են որպես Լուիս Սուարեսի հավանական փոխարինողի:
Մարտինեսը «Ինտեր» է տեղափոխվել 2018-ի ամռանը «Ռասինգից»: Տրանսֆերի գումարն այն ժամանակ կազմել էր 14 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Լաուտարոն մասնակցել է Ա Սերիայի 8 խաղի, որոնցում խփել է 4 գոլ ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: