«Սելտան» բանակցում է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ հարձակվող Ֆյոդոր Սմոլովի ամբողջական տրանսֆերը գնելու համար, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Ռուս հարձակվողը ներկա պահին կես տարվա վարձակալությամբ է հանդես գալիս իսպանական ակումբում, սակայն աղբյուրի պնդմամբ՝ Վիգոյի թիմը ցանկանում է պահել Սմոլովին։
Հավելենք, որ Սմոլովը Ռուսաստանից վերադարձել է Իսպանիա, քանի որ իսպանական ակումբներին թույլ է տրվել վերսկսել մարզումները։
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը դադարեցված է մարտի 12-ից։