«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին խոսել է կատալոնացիների ավագ Լիոնել Մեսսիի մասին: Չավին ընդգծել է, որ 32-ամյա Մեսսիի համար դեռ վաղ է մտածել կարիերան ավարտելու մասին.
«Եթե ես գլխավորեմ «Բարսելոնան», երբ դեռ նրա կազմում խաղա Մեսսին, առավելություն կլինի: Բայց Մեսսին դեռ 5-7 տարի կանցկացնի ամենաբարձր մակարդակում: Նա հիանալի է հոգ տանում իր մասին, ուշադրություն է դարձնում ֆիզիկական պատրաստականությանը: Ես վստահ եմ, որ նա կխաղա մինչև 37,38 կամ 39 տարեկան: Կասկած չունեմ, որ նա կմասնակցի Քաթարում կայանալիք աշխարհի 2022 թվականի առաջնությանը»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ «Բարսելոնայի» ղեկավարությունը Չավիին առաջարկել է գլխավորել ակումբը, բայց նա հրաժարվել է: Ավելի ուշ «Բարսայի» նախկին ֆուտբոլիստը պարզաբանել է, որ իրեն փորձ է անհրաժեշտ՝ նման թիմում աշխատելու համար: