Մադրիդի «Ռեալի» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան չի մասնակցի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ կատալոնական «Բարսելոնայի» դեմ կենտրոնական հանդիպմանը։ Այս մասին հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։
34-ամյա բելգիացի դարպասապահը վերջին պահին դուրս է մնացել թիմի հայտացուցակից գրիպի ախտանշանների պատճառով։ Նրա փոխարեն մադրիդցիների հայտացուցակում ընդգրկվել է 19-ամյա ուկրաինացի դարպասապահ Իլյա Վոլոշինը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 25-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։
Տուրից առաջ «Բարսելոնան» 27 միավորով միանձնյա գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» առաջատարից հետ է մնում 6 միավորով և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
























































