«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը անարդար է համարում այն հանգամանքը, որ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան չի նվաճել «Ոսկե գնդակը», հաղորդում է Mirror-ը:
«Ինձ դուր էր գալիս հետևել Ինյեստայի խաղին: Նա իր ձեռքում էր պահում խաղադաշտի կենտրոնը:
Այդ տղան սիրում էր տիրել գնդակին և ռիսկային փոխանցումներ կատարել: Ես էլ փորձում նման կերպով խաղալ:
Կարծում եմ ՝ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր: Զարմանալի է, որ նա այդպես էլ չդարձավ Ոսկե գնդակի դափնեկիր»,- ասել է Ֆերնանդեշը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» կազմում Ինյեստան անցկացրել է 674 հանդիպում ու դարձել ՝ 57 գոլի և 140 գոլային փոխանցման հեղինակ: