«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ, լոնդոնյան ակումբը մեծ շանսեր ունի ձեռք բերելու խորվաթ կիսապաշտպանի տրանսֆերը:
«Յուվենտուսին» անհանգստացում է Ռակիտիչի տրանսֆերային արժեքն ու տարիքը, «Ատլետիկոն» չի կարող առաջարկել երկարաժամկետ պայմանագիր, իսկ «Սևիլիան» այդքան գումար չի կարող տրամադրել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» 20 մլն եվրո է պահանջում տրանսֆերի դիմաց: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թ.: