Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան» միացել են Ջեյդոն Սանչոյի համար մղվող տրանսֆերային պայքարին։
Sport BILD-ի տեղեկություններով՝ իսպանական երկու գրանդները սկսել են քայլեր ձեռնարկել Սանչոյի տրանսֆերը գնելու համար։ «»
Անգլիացի վինգերի համար տրանսֆերային պայքարում առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Հետաքրքրված են նաև «Չելսին», «Պարի Սեն Ժերմենը» և «Լիվերպուլը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորուսիան» մտադիր չէ նվազեցնել Սանչոյի տրանսֆերային արժեքը կորոնավիրուսի համավարակի ճգնաժամից հետո։