Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն ավարտեց Երևանում ընթացող ուսումնամարզական հավաքը։
Արմեն Բարեղամյանի գլխավորած թիմն այսօր` օգոստոսի 21-ին ընկերական ևս մեկ հանդիպում անցկացրեց Վրաստանի հասակակիցների հետ և կրկին խոշոր հաշվով պարտություն կրեց: Մեր ընտրանին զիջեց 0-4 հաշվով:
Նշենք, որ օգոստոսի 18-ին կայացած այս թիմերի առաջին ընկերական մրցավեճում ևս գրանցվել էր ճիշտ նույն արդյունքը՝ Վրաստանի հավաքականի հաղթանակը 4 անպատասխան գնդակով:
Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն այս խաղերով նախապատրաստվում է հոկտեմբերին կայանալիք Եվրոպայի կանանց Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլին:




























































