«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է թիմի պաշտպան Քրիս Սմոլինգի ապագա վերաբերյալ.
«Ինձնից կախված ամեն հնարավորը ես կանեմ, որպեսզի հաջորդ մրցաշրջանում Սմոլինգը լինի Հռոմում: Գիտեմ, որ նա դա ուզում է, տեսնենք՝ ինչ կլինի:
Նա զարմանալի մարդ է. համեստ, իսկական պրոֆեսիոնալ: Նրան երկրպագուները սիրում են, իսկ հանդերձարանում լիդերական հատկանիշներով է աչքի ընկնում:
Անգլիացի կենտրոնական պաշտպանին դժվար է հարմարվել իտալական ֆուտբոլին: Պատմությունը դա է ցույց տալիս, բայց Քրիսը հրաշալի խաղաց»,-ասել է Ֆոնսեկան:
Հիշեցնենք, որ Սմոլինգի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին»: