Բրազիլիայի առողջապահության նորանշանակ նախարար Նելսոն Թեյխը երկրի ազգային սենատում հեռավար քննարկման ժամանակ հայտարարությամբ է հանդես եկել՝ վստահեցնելով, որ մի շարք որոշումներ կարելի է անվանել «կուրորեն արված քայլեր»:
Մասնավորապես, Բրազլիայի առողջապահության ոլորտի նոր պատասխանատուին անհանգստացնում է ֆուտբոլի որակավորման փուլի խաղերի վերսկսման շուրջ որոշումը: 2022 թ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերը նախատեսված է անցկացնել սեպտեմբերին: Նելսոն Թեյխը գտնում է, որ առկա բազմաթիվ անրոշությունների պայմաններում նոր ժամկետներ սահմանել ու դա պարտադրել երկրներին, չի կարելի:
Նշենք, որ ՖԻՖԱ-ի համաձայնությամբ, լատինական Ամերիկայի ֆուտբոլը կարգավորող մարմինը՝ ԿՈՆՄԵԲՈԼ-ը ավելի վաղ որոշում էր կայացրել 2022 թ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլի մի քանի խաղի հետաձգման վերաբերյալ:
Մարտին նախատեսված խաղերը որոշում էր կայացվել տեղափոխել սեպտեմբեր: