«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձը «Բարսելոնա»:
«Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է, նա կարող է խաղալ Ռոնալդինյոյի պես: Նա իսկապես աստղ է: Կարծում եմ, որ Մեսսին և Սուարեսը կցանկանային նրա վերադարձը, քանի որ բրազիլացին կարող է ցանկացած պահի գոլի դիմել, ինչը դժվար է անել ժամանակակից ֆուտբոլում:
Նեյմարը ամեն ինչ ունի ամենալավ ֆուտբոլիստը լինելու համար: Դաշտից դուրս նա լավ տղա է, միշտ երջանիկ է և վայելում է կյանքը», — ասել էՖաբրեգասը Instagram-ում:
Նեյմարը 2017 թվականից «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ ՝ 222 միլիոն եվրոյի դիմաց:
Վերջերս բավականին շատ լուրեր են հայտնվում Նեյմարի՝ կատալոնական ակումբ վերադառնալու վերաբերյալ։ ՊՍԺ-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի պատրաստվում բաժանվել թիմի առաջատարներից Նեյմարի հետ, գրում է Diario Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը չի պատրաստվում լսել առաջարկներ Նեյմարի համար մինչև սեպտեմբեր, ասել է թե, չի պատրաստվում նրան վաճառել այս ամառ։ ՊՍԺ-ն կենտրոնացած է Չեմպիոնների լիգայում հաջողություն գրանցելու վրա և չի պատրաստվում հրաժարվել իր առաջատար ֆուտբոլիստներից։