Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է Արգենտինայի հավաքականում իր խաղընկեր Լեո Մեսսի՝ «Բարսելոնայից» հեռանալու հավանականության մասին:
«Լեոն այժմ ակումբի խորհրդանիշն է և թիմի լեգենդը: Նա սիրում է, երբ «Բարսելոնային» նույնացնում են իր հետ և երջանիկ է ակումբում: Շատ խոսակցություններ կան, բայց Մեսսին կշարունակի խաղալ «Բարսելոնայում»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում El Chiringueto-ն:
Լիոնել Մեսսին «Բարսելոնայում հանդես է գալիս 2000 թվականից: