Матч ТВ-ն և Чемпионат-ը հայտնում են, որ այսօր Ռուսաստանի Ֆուտբոլի Ազգային լիգայի (ՖԱԼ) նիստում, որն անցկացվել էր հեռավար, ձայների մեծամասնությամբ որոշվեց, որ 2019/20 մրցաշրջանը կավարտվի նախանշված ժամկետից շուտ:
Ֆուտբոլի Ազգային լիգայի 20 ակումբներից 17-ը աջակցել են ընթացիկ առաջնության վաղաժամկետ ավարտին:
ՖԱԼ-ի ակումբները արդյունքները գրանցվելու են մրցաշարային աղյուսակի ներկայիս դիրքերով: Այսպիսով, ՌՊԼ դուրս կգան «Ռոտորը» և «Խիմկին»: Այս դեպքում ՌՊԼ-ն կարող է ընդլայնվել 18 թիմի, եթե առաջնությունը ոչ մի թիմ չլիքի: Եթե վերսկսվի ՌՊԼ-ի մրցաշարը, ապա երկու ակումբ առաջնության ավարտից հետո կլքեն բարձրագույն լիգան, և վերը նշված երկու ակումբները՝ «Ռոտորը» և «Խիմկին» կփոխարինեն նրանց:
Ռուսաստանի երկրորդ ուժեղագույն առաջնության նոր մրցաշրջանը նախատեսվում է սկսել կամ օգոստոսի 2-ին կամ 9-ին: