«Կրասնոդար-2»-ը ՖԱԼ-ի վերջին՝ 42-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել է «Վոլգարին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել։
Հանդիպման միակ գնդակը խաղի 5-րդ րոպեին հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։
Այս հաղթանակի շնորհիվ «Կրասնոդար-2»-ն իր միավորների թիվը հասցրել է 45-ի և պահպանել է տեղը ՖԱԼ-ում՝ առաջնությունն ավարտելով 16-րդ տեղում։