Աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին տուրի J խմբի երկրորդ խաղում, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սանտա-Կլարա քաղաքի «Լիվայս» մարզադաշտում, Ավստրիայի հավաքականը 3-1 հաշվով առավելության հասավ Հորդանանի ընտրանու նկատմամբ։
Ավստրիացիները հանդիպման հաշիվը բացեցին 21-րդ րոպեին՝ Ռոմանո Շմիդի դիպուկ հարվածի շնորհիվ։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Ալի Օլվանը վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն Հորդանանի հավաքականին չհաջողվեց պահպանել ոչ-ոքին: 76-րդ րոպեին Յազան Ալ-Արաբը գրավեց սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ և կրկին առաջ մղելով եվրոպական թիմին:
Խաղի վերջնահաշիվը ձևակերպվեց հիմնական ժամանակին ավելացված 12-րդ րոպեին (90+12′), երբ VAR համակարգի միջամտությունից հետո նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց փորձառու հարձակվող Մարկո Առնաուտովիչը։
Հաջորդ տուրում Ավստրիայի հավաքականը հունիսի 22-ին կմրցի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի, իսկ Հորդանանը հունիսի 23-ին կհանդիպի Ալժիրի ընտրանու հետ։
Հանդիպման գոլերը ԱՅՍՏԵՂ
ԱԱ-2026-ի J խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․























































