Աշխարհի 2026 թվականի առաջնությանը նախապատրաստվող Գերմանիայի հավաքականը մրցաշարի մեկնարկից առաջ վերջին տնային ստուգողական խաղում չորս անպատասխան գնդակ ուղարկեց Ֆինլանդիայի դարպասը։
Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Դենիս Ունդավը, որը դարձավ դուբլի հեղինակ (34, 57): Եվս մեկական անգամ ֆինների դարպասը գրավեցին Ֆլորիան Վիրցը (48) և Ջամալ Մուսիալան (63):
«Բունդեսթիմը» հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է հունիսի 6-ին՝ ուժերը չափելով ԱՄՆ-ի հավաքականի հետ։
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականն ընդգրկված է Մունդիալի E խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Կյուրասաոն, Էկվադորը և Կոտ դ’Իվուարը։ Աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 11-ին և տևելու է մինչև հուլիսի 19-ը։
Հանդիպման գոլերը` ԱՅՍՏԵՂ



























































