Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է թիմի ակադեմիայի մասին, հաղորդում է Mundo Deportivo-ն:
«Երջանիկ կլինեմ, եթե Բարսելոնայի ակադեմիան կրի իմ անունը: Դա մեծ պատիվ է ինձ համար:
Չնայած, անարդար կլինի, քանի որ շատ արժանի թեկնածուներ կան:
Ուզում եմ իմ ներդրումը ունենալ ակումբի զարգացման գործում: Ակադեմիան իմ անունով կոչելը պարտադիր պայման չէ»,- ասել է Ինյեստան:
Ավելի վաղ, «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտարարել էր, որ «Լա Մասիան» պետք է կրի Ինյեստայի անունը: