Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Մասնագետի համաձայնագիրն «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ պայմանագիրն արդեն կնքված է և մտել է ուժի մեջ։ Նշվում է, որ Մոուրինյուն Մադրիդ կժամանի հաջորդ շաբաթ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մադրիդյան ակումբն արդեն վճարել էր «Բենֆիկային» պահանջվող 3 միլիոն եվրոն՝ հրաժարագնի այն չափը, որը թույլ է տալիս մարզչին խզել պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ։
Ժոզե Մոուրինյուն Մադրիդի «Ռեալը» գլխավորել է 2010 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի հունիսը։ Մադրիդյան ակումբից հեռանալուց հետո պորտուգալացին աշխատել է «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Տոտենհեմում», «Ռոմայում», «Ֆեներբախչեում» և «Բենֆիկայում»։ Պորտուգալիայի առաջնության 2025/26 մրցաշրջանում նրա թիմը գրանցել է 23 հաղթանակ, 11 ոչ-ոքի և ոչ մի պարտություն։


























































